Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Սկսեցինք խոշոր հաշվով պարտությամբ

Սկսեցինք խոշոր հաշվով պարտությամբ
30.09.2015 | 12:54

Մեկնարկել են ֆուտբոլի Եվրոպայի 17 տարեկանների ընտրանիների առաջնության ընտրական փուլի խաղերը: Իններորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Տիգրան Պետրոսյանցի առաջնորդությամբ, մեկնարկային խաղում Պորտուգալիայում հանդիպել է տեղի ընտրանուն ու պարտվել 0:7 հաշվով: Խմբի մյուս հանդիպումում էլ է արձանագրվել խոշոր հաշիվ: Անգլիացիներն ութ անպատասխան գնդակի առավելությամբ են պարտության մատնել Սան Մարինոյի ընտրանուն: Դատելով այս արդյունքից՝ հոկտեմբերի մեկին մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումը մեր տղաների համար «քաղցր» չի լինելու: Խմբայինից դուրս գալու հեռանկար մերոնք հազիվ թե ունենան, մնում է ակնկալել, որ միավորներ կկարողանանք կորզել գոնե Սան Մարինոյից, թեպետ նրանց հույսն էլ մենք ենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ